Երեկ տեղի են ունեցել ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2024/2025 մրցաշրջանի վերջին՝ 6-րդ տուրի խմբային փուլի հանդիպումները:
Ազգերի Լիգայի նոյեմբերի 19-ի հանդիպումների արդյունքները.
- Բոսնիա և Հերցեգովինա - Նիդերլանդներ՝ 1:1
- Հունգարիա - Գերմանիա՝ 1:1
- Չեռնոգորիա - Թուրքիա՝ 3:1
- Ուելս-Իսլանդիա՝ 4:1
- Չեխիա - Վրաստան՝ 2:1
- Ալբանիա - Ուկրաինա՝ 1:2
- Սլովակիա - Էստոնիա՝ 1:0
- Շվեդիա - Ադրբեջան՝ 6:0
- Մալթա - Անդորրա՝ 0:0
Հանդիպումներից հետո արդեն հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները։ Ազգային հավաքականը կմրցի B դիվիզիոնի խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականներից մեկի դեմ. Բուլղարիա, Վրաստան, Իռլանդիա, Իսլանդիա, Սլովակիա, Սլովենիա։
Նշենք, որ փլեյ-օֆֆ-ի հանդիպումները տեղի կունենան 2025 թ. մարտի 20-ին և 23-ին։ Դիմակայությունները բաղկացած են լինելու երկու խաղից։
- Բարձրացել է A լիգա՝ Չեխիա, Անգլիա, Նորվեգիա, Ուելս
- Իջել է B լիգա՝ Բոսնիա և Հերցեգովինա, Իսրայել, Լեհաստան, Շվեյցարիա
- Բարձրացել է B լիգա՝ Հյուսիսային Իռլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Շվեդիա
- Իջել է C լիգա՝ Ալբանիա, Ֆինլանդիա, Ղազախստան, Չեռնոգորիա
- Բարձրացել է C լիգա՝ Մոլդովա, Սան Մարինո
- Իջել է D լիգա՝ Ադրբեջան, Լիտվա
A/B լիգայի փլեյ-օֆֆ՝ Ավստրիա, Բելգիա, Հունաստան, Հունգարիա, Շոտլանդիա, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա
B/C լիգայի փլեյ-օֆֆ՝ Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Սլովակիա, Սլովենիա
C/D լիգայի փլեյ-օֆֆ՝ Ջիբրալթար, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է, որը հաղթել է նաևայս տարվա Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը: