Ֆեդերիկո Կիեզան ձմռանը կարող է վերադառնալ Իտալիա: Հաղորդվում է, որ «Ինտերը» ուսումնասիրում է «Լիվերպուլի» վինգերին կես տարով վարձակալելու հնարավորությունը, տեսականորեն՝ որոշակի գումարի դիմաց գնելու իրավունքով:
Նշվում է, որ միլանցիների գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ: Նրանք ուղղակիորեն շփվում են այս հարցի շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանում Կիեզան մասնակցել է ԱՊԼ-ի մեկ հանդիպման: