Մոհամեդ Սալահը խոսել է իր սիրելի ֆուտբոլիստների մասին.
«Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, ինչպես նաև Զինեդին Զիդանը և Ֆրանչեսկո Տոտտին։ Ես հիանում էի նրանցով, նրանք պարզապես հաճույք էին ստանում խաղից։ Երբ սկսեցի խաղալ Եվրոպայում, սկսեցի ուշադրություն դարձնել Կրիշտիանուին։ Նա իրեն ամբողջությամբ նվիրում է ֆուտբոլին. անհավանական է, թե ինչպես է նա հոգում իր մասին: Դուք դա կարող եք տեսնել նրա խաղերում: Այս խաղացողները, որոնց ես դիտում էի մանուկ հասակում, ինձ ստիպեցին երազել իրենց հետ գոնե մեկ հանդիպում խաղալու կամ նրանց նման լինելու մասին։ Ես մեծ հնարավորություն ստացա խաղալու Տոտտիի հետ և երկու տարի խաղացի նրա հետ «Ռոմայում»: Դա անհավանական ժամանակ էր: Նա զարմանալի խաղացող էր, նրա տեխնիկան անթերի էր: Եվ նա շատ լավ մարդ էր»,- ասել է «Լիվերպուլի» վինգերը ակումբի YouTube ալիքին տված հարցազրույցում: