Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել, նա ազգային հավաքականի պատմության մեջ ամենաշատ հաղթանակներն է գրանցել՝ այս ցուցանիշով գերազանցելով իսպանացի Ռերխիո Ռամոսին։
Ազգերի լիգայի Լեհաստանի հետ խաղում (5:1) Ռոնալդուն 132-րդ հաղթանակը տարավ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ շրջանցելով Սերխիո Ռամոսին, ով Իսպանիայի հավաքականի կազմում 131 հաղթանակ է տարել։
Ռոնալդուն ունի նաև ևս երկու ռեկորդ՝ ազգային հավաքականի գոլերի քանակով (135) և հանդիպումների քանակով (217)։