«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Գվարդիոլայի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Աղբյուրը պնդում է, որ բանակցություններից հետո մասնագետը 99 տոկոսով վստահ կլինի, որ նոր պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Այս մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականից, նախկինում աշխատել է «Բարսելոնայում» (2008-2012) և «Բավարիայում» (2012-2016): Նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը: