«Ռեալում» աճում են Անտոնիո Պինտուսի շուրջ տարաձայնությունները։ Վնասվածքի պատճառով թիմում անհասանելի է 9 ֆուտբոլիստ։
Կարլո Անչելոտիի շտաբի ներսում տարաձայնություններ են առաջացել թիմի ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում աճում են կասկածները ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսի աշխատանքի վերաբերյալ. ոմանք նրա մեթոդները հնացած են համարում: Առանձին խաղացողներ դժգոհ են վերջին սեզոններում Պինտուսի նկատմամբ լրատվամիջոցների ուշադրությունից:
Պինտուսին մոտ կանգնած աղբյուրները վնասվածքների հետ կապված խնդիրները բացատրում են մի քանի գործոնով, ներառյալ՝ ակումբի զբաղված գրաֆիկը:
Դժգոհություն է առաջացնում նաև մարզչի օգնականի և ստանդարտների ղեկավար Ֆրանչեսկո Մաուրիի դյուրագրգռությունը, որը դրսևորվում է ամենուր։