Աշխարհի 2026թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրում Պարագվայի հավաքականը մրցել է Արգենտինայի հետ։ Հանդիպումը ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
«Ալբիսելեստեից» 11-րդ րոպեին հաշիվը բացել է Լաուտարո Մարտինեսը, իսկ Պարագվայի կազմում գոլի հեղինակներ են դարձել Անտոնիո Սանաբրիան և Օմար Ալդերետեն։
Նշենք, որ ամբողջ հանդիպմանը մասնակցել է Լիոնել Մեսսին։
Այս հաղթանակից հետո Պարագվայի հավաքականը 16 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, Արգենտինան 22 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։