ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն և զիջեց նվազագույն հաշվով։
33-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց մրցակցի ավագ Վիլջորմուր Դավիդսենը։ Խաղարկության վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը։