El Chiringuito-ի համաձայն՝ պաշտպանը ակումբի հետ քննարկել է մինչև մրցաշրջանի ավարտը կարճաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ակումբի տնօրեն Խոսե Անխել Սանչեսը շնորհակալություն են հայտնել Ռամոսին առաջարկի համար, սակայն հրաժարվել են դրանից:
38-ամյա Ռամոսը հունիսին «Սեվիլիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է: Սերխիոն «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին:
Հիշեցնենք, որ «Ռեալում» վնասվածք են ստացել պաշտպաններ Դանիել Կարվախալը, Էդեր Միլիտաոն, Դավիդ Ալաբան և Լուկաս Վասկեսը: Ընդ որում՝ Կարվախալն ու Միլիտաոն բաց կթողնեն մրցաշրջանի մնացած հատվածը խաչաձև կապանների պատռվածքների պատճառով։