Կլաուդիո Ռանիերին բանակցություններ կվարի «Ռոմայի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 73-ամյա մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է:
Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի՝ հռոմեական ակումբը հակված է համագործակցել հենց Ռանիերիի հետ։ Մարզիչն արդեն մեկնել է Լոնդոն՝ բանակցելու «Ռոմայի» սեփականատերեր Դեն և Ռայան Ֆրիդկինների հետ:
Ակումբը նաև ուսումնասիրել է Վինչենցո Մոնտելլային հրավիրելու հնարավորությունը, սակայն նրա հետ պայմանավորվածություններ ձեռք բերելն ավելի դժվար կլինի մարզչական շտաբի ֆինանսական բարձր պահանջների և Թուրքիայի հավաքականի հետ իտալացու պայմանագրում նշված հրաժարագնի գումարի պատճառով: