Լաշա Տալախաձեն 2015 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Նա գրեթե չի մարզվել երեք ամիս առաջ իր երրորդ օլիմպիական ոսկին նվաճելուց հետո։ Վրացի ծանրորդը չի հայտնվել Բահրեյնում կայանալիք աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցների թվում, որտեղ 2024թ. դեկտեմբերի 6-15-ը կանցկացվի աշխարհի առաջնությունը։
Մարզասրահում մարզվելու փոխարեն վրացի ծանրորդը, որը 21-րդ դարի ամենահաջողակ ծանրամարտիկն է և, հնարավոր է, սպորտի ամենահայտնի մարզիկներից մեկը, կենտրոնացել է քաղաքականության վրա: Աշխարհի առաջնության մեկնարկից քիչ առաջ նա պետք է դառնա խորհրդարանի պատգամավոր և քննարկվում է այս ոլորտում նոր կարիերայի հնարավորությունը:
Կկարողանա՞ արդյոք 31-ամյա Լաշան զբաղվել քաղաքականությամբ և շարունակել ծանրորդի կարիերան, դեռ պարզ չէ։
Նշենք, որ Տալախաձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից։