Ռուբեն Ամորիմը ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Երկուշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն այցելել է Քերինգթոնում գտնվող ակումբի մարզաբազա և հանդիպել ղեկավարության անդամներ Օմար Բերադայի, Դեն Էշուորտի և Ջեյսոն Ուիլկոքսի հետ:
Ինչպես հաղորդում է MU-ի մամուլի ծառայությունը, Ամորիմը կկարողանա աշխատանքի անցնել վիզա ստանալուց հետո: Մինչ այդ պորտուգալացի մասնագետը կհանդիպի մարզչական շտաբի հետ:
Ամորիմի ժամանելուց հետո էլ Ռուդ վան Նիստելրոյը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»՝ անցկացնելով 4 խաղերից բաղկացած տպավորիչ շարք, որից երեքում հաղթելով մրցակիցներին։
48-ամյա հոլանդացին թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Էրիկ տեն Հագի պաշտոնանկությունից հետո: