Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» տանը մրցել է «Նապոլին» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Կոնտեի թիմից 23-րդ րոպեին հաշիվը բացել է Սքոթ Մաքթոմինայը, իսկ «ներաձուրիներից» 43-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը հավասարեցրել է Հաքան Չալհանօղլուն։
Նշենք, որ հանդիպմանը ամբողջությամբ մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։