Սպորտ

«Բարսելոնան» երկրորդ պարտությունն է կրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Ռեալ Սոսիեդադին»։ «Բարսելոնան» կրել է Լա Լիգայի շրջանակում երկրորդ պարտությունը. հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին հեղինակել է «Սոսիեդադի» հարձակվող Շերալդո Բեքերը։

Նշենք, որ Ֆլիկի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացել է Ռոբերտ Լևանդովսկին, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել։ Որոշումը վիճահարույց է համարվել երկրպագուների շրջանում։ 

Այս խաղից հետո «Բարսելոնան» 33 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Սոսիեդադը» վաստակել է 18 միավոր և բարձրացել է 8-րդ հորիզոնական։