ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության հինգերորդ մրցափուլի Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպումը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Թասոս Սիդիրոպուլոսը, մրցավարի օգնականներ՝ Պոլիխրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Յոանիս Պապադոպուլոսը:
Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 21։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: