Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությանյունում Հայաստանը ներկայացնող Արսեն Խանջյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Աստանայում ընթացող առաջնության եզրափակիչում Խանջյանը պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն ռուս մարզիկ Անտոն Կոնովալովին։ Կիսաեզրափակչում հայ սամբիստը մրցել էր ուկրաինացու հետ և հաղթանակ տարել։