Իտալական «Ռոման» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 49-ամյա խորվաթ Իվան Յուրիչին։
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Իվան Յուրիչին նախորդ մի քանի շաբաթների լարված աշխատանքի համար։ Նա մեծագույն պրոֆեսիոնալիզմով գործում էր բարդ պայմաններում, եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Յուրիչին մաղթում ենք լավագույնը։
Նոր մարզիչի մասին հայտարարություն կլինի առաջիկա օրերին»,- նշվում է հռոմեական ակումբի հայտարարությունում։