Սպորտ

Աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ

Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 10 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 6-13-րդ հորիզոնականները:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը ունի 6.5 միավոր և կիսում է 11-13-րդ հորիզոնականները: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 6 միավոր:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 5 միավոր:

Վերջին՝ 11-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: