Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի»հետ։
Կատալոնական ակումբը վստահ է, որ 36-ամյա լեհ հարձակվողի հետ ևս մեկ տարով պայմանագիր կստորագրի՝ ընթացիկ պայմանագրի համապատասխան տարբերակի համաձայն:
Բացի այդ, ինչպես նշում է Diario Sport-ը, ֆուտբոլիստն ինքը երջանիկ է «Բարսելոնայում» և չի պատրաստվում լքել ակումբը:
Ընդ որում, հարձակվողը պատրաստ է զգալիորեն կրճատել իր աշխատավարձը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին «Լա լիգա»–ում անցկացրած 12 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: