Չեմպիոնների լիգայում չորրորդ տուրում Միլանի «Ինտերը» տանը հյուրընկալել է Լոնդոնի «Արսենալին»։ Մխիթարյանի թիմը տանը ծանր խաղում կարողացել է նվազագույն հաշվով հաղթանակի հասնել՝ 1-0։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում տանտերերը ստացել են 11 մետրանոցի իրավունք, որն իրացրել է Չահլանօղլուն։
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը՝ երկրորդ կեսում փոխարինման դուրս գալով։