Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» այսօր «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի Լոնդոնի «Չելսիի» դեմ։
Սա պատմական իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար, քանի որ ակումբները երբեք նման մակարդակի ակումբի դեմ եվրոպական մրցաշարերում չեն մրցել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողություն է մաղթել հայկական ակումբին այս կարևորագույն խաղում:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում «Նոան» առաջին խաղում հաղթել է «Մլադա Բոլեսլավին», իսկ երկրորդ խաղում նվազագույն հաշվով պարտվել ավստրիական «Ռապիդին»։