Սպորտ

«Բարսելոնան» արդեն 30 խաղ ոչ-ոքի չի խաղում

Չեմպիոնների լիգայի հերթական տուրում «Բարսելոնան» ջախջախել է «Ցրվենա Զվեզդային» (5:2):

Այս արդյունքից հետո կատալոնացիներն առանց ոչ-ոքիների շարքը երկարացրել են մինչև 30 խաղ: 97 տարվա ընթացքում առաջին անգամ է նման բան տեղի ունեցել «բլաուգրանայի» հետ։

Վերջին անգամ «Բարսելոնան» Լա Լիգայի շրջանակում ոչ-ոքի է խաղացել 8 ամիս առաջ՝ մարտի 3-ին, հյուրընկալվելով «Ատլետիկին» (0:0):