Սպորտ

Վինիսիուսի առաջարկով «Ռեալի» ֆուտբոլիստները օգնել են ջրհեղեղից տուժածներին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն օգնել են Իսպանիայում ջրհեղեղից տուժածներին:

Հոկտեմբերի վերջին Իսպանիայի արևելքում և հարավում հորդառատ անձրևներ են տեղացել։ Ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Մադրիդյան ակումբը 1 միլիոն եվրո է նվիրաբերել աղետից տուժածներին օգնելու համար:

Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, «Ռեալի» ֆուտբոլիստները լրացուցիչ ավելի մեծ գումար են նվիրաբերել: Նրանք չեն ցանկացել դա գովազդել, քանի որ «նման դեպքերում կարևորը արարքն է, այլ ոչ թե այն, որ դրա մասին խոսվի»։

Նշվում է, որ այս գաղափարը թիմակիցներին առաջարկել է վինգեր Վինիսիուս Ջունիորը: