ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sports-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը տված հարցազրույցում խոսել է հավաքականի նոր գլխավոր մարզչի շուրջ բանակցությունների մասին։
«Ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար: Բանակցությունները շատ ծանր են ընթանում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են:
Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:
Հստակ է` նոր մարզիչը չի կլինի արտասահմանից: Կապառոսն ու Պետրակովը ցույց տվեցին, որ շատ գործոններով արտասահմանից եկած մասնագետներն առավելություն ունեն: Այս տարիների ընթացքում հասկացանք, որ տարիքը ևս կարևոր է, որպեսզի նոր գլխավոր մարզիչն ավելի երիտասարդ լինի: Երիտասարդ մասնագետներն ավելի շատ են ձգտում նվաճումների հասնել:
Դիտարկում ենք երկու տարբերակ` մարզիչ, որը հավաքականը կգլխավորի առաջիկա երկու խաղերից սկսած և մարզիչ, որն աշխատանքը կսկսի հաջորդ տարվանից:
Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այս թվում` Ռաուլը: «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցելու վերաբերյալ լուրերը կեղծ են»,- ասել է ՀՖՖ փոխնախագահը: