Սպորտ

Անչելոտին դժգոհ է դաշտում Մբապեի պաշտպանական գործողություններից

«Ռեալում» մտահոգված են Կիլիան Մբապեի ժամանելուց հետո թիմի թիմի պաշտպանողական գործողություններից:

Ինչպես հայտնում է Relevo-ն, գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտահոգված է թիմի պաշտպանությունում, հատկապես՝ պրեսինգի հարցում կատարած գործողություններով: Առաջին հերթին դա վերաբերում է ֆրանսիացի հարձակվողին։

Մասնավորապես, «Բարսելոնայի» հետ խաղում (0:4) Մբապեն մեկ խաղում վազել է 8 կիլոմետր՝ ամենաքիչը: Մյուս խաղացողների ցուցանիշները գերազանցում են 10 կիլոմետրը, ոմանց մոտ հասնում են 12-13-ի։

Կիլիանի գործողությունների պատճառով ավելի շատ են վազում «Ռեալի» մյուս ֆուտբոլիստները, հատկապես՝ կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը: Այդ պատճառով թիմում որոշակի լարվածություն կա Մբապեի գործողությունների նկատմամբ։ Մարզչական շտաբում նույնպես ցանկանում են, որ հարձակվողը հասկանա՝ նա պետք է մասնակցի և՛ հարձակման, և՛ պաշտպանությանը։

Մբապեի գործողությունների պատճառով Անչելոտին դիտարկում է հարձակման խաղացողների միջև պաշտպանական գործառույթների վերաբաշխման տարբերակը: Գաղափարներից մեկն այն է, որ կենտրոնական պաշտպաններին և մրցակցի դարպասապահին ճնշելու է Վինիսիուսը, իսկ Մբապեն ծածկելու է աջ պաշտպանին:

«Ռեալի» մարզիչը չի ցանկանում, որ Մբապեի տրամադրվածությունը տարածվի թիմի մյուս խաղացողների վրա: