Սպորտ

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

 Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղաները:

Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Յաշա Մինասյանը և Պետրոս Պետրոսյանը:

Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:

Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ`այս ձևում երրորդն էր, իսկ հրում` 218 կգ-ով` առաջինը: Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: