Կազանում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի շարքի երկրորդ փուլում Ադելիա Պետրոսյանը դարձել է կանանց մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկու ծրագրերի հանրագումարում Ռուսաստանի չեմպիոնուհին վաստակել է 241,55 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վերոնիկա Յամետովան (220,84), երրորդը՝ Դարյա Սադկովան (210,63):