Մադրիդի «Ռեալը» հիասթափված է Աուրելիեն Չուամենիից։ Ինչպես հայտնում է Relevo-ն, 24-ամյա կիսապաշտպանը կորցնում է ակումբի ղեկավարության վստահությունը։ Վերջին մի քանի հանդիպումների տակտիկական վերլուծությունը «բազմաթիվ կասկածներ է թողնում մարզչական շտաբին»։
Միայն գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին է պահպանում հավատը խաղացողի նկատմամբ, բայց վերապահումներով: Իտալացի մասնագետը կարծում է, որ կիսապաշտպանը թիմի լավագույն խաղացողն է, սակայն մարզիչը ևս խոստովանել է, որ Չուամենիի մակարդակը վերջերս իջել է։
Իրավիճակի վրա ազդում է նաև Ռոդրիի նկատմամբ «Ռեալի» հետաքրքրությունը. ակումբը շարունակում է հետևել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին:
Մադրիդի «Ռեալում» Չուամենիին այլևս «անձեռնամխելի» չեն համարում, ակումբը կարծում է, որ նրանք կկարողանան փոխարինել կիսապաշտպանին, եթե տրանսֆերային պատուհաններից մեկում առաջարկ ստանան նրա համար: