Սպորտ

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Փարիզի «Մասթերսի» եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ, որն առավելության հասավ 6:7 (6:8), 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։

Եզրափակիչում Ուգո Ումբերի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, որը 6:3, 7:6 (7:4) հաշվով պարտության էր մատնել աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։ 

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։