Սպորտ

Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 230 կգ արդյունք (100+130 կգ), հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93+121 կգ) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: