Սպորտ

Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում:

Երկամարտում գրանցելով 218 կգ արդյունք՝ նա արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը: Պոկում վարժությունում Խաչատրյանը բարձրացրել է 96 կգ կշռող ծանրաձողը և այս վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա 122 կգ արդյունքով դարձյալ փոքր արծաթ է նվաճել: