Սպորտ

Սկսվել է Ֆարերյան կղզիների հետ հանդիպման տոմսերի վաճառքը

Այս տարվա Ազգերի լիգայի մրցաշարում տնային վերջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Հայաստանի հավաքականը կընդունի Ֆարերյան կղզիների ընտրանուն։

ՀՖՖ-ն հաղորդում է, որ սկսվել է տոմսերի վաճառքը։

«Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Տոմսերի արժեքներն են՝

  • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
  • Արևելյան տրիբունա՝ 5000-8000 դրամ
  • Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ