«Բայերում» կարծում են, որ Խավի Ալոնսոն 2025 թվականին կտեղափոխվի «Ռեալ»:
Ինչպես հաղորդում է Relevo -ն, մադրիդյան ակումբը իր նախկին ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կարլո Անչելոտիի իրավահաջորդ: Իտալացուց չեն պատրաստվում բաժանվել մինչև մրցաշրջանի ավարտը, նրան շատ են հարգում և հետագայում կարող են առաջարկել ակումբի դեսպանի պաշտոնը:
Իսկ «Բայերի» գլխավոր մարզչի մեջ տեսնում են մասնագետի, ով իր մեջ համատեղում է ֆուտբոլում աշխատելու ավանդույթներն ու նոր մեթոդները։ Ղեկավարությունը կարծում է, որ նա ի վիճակի է խրախուսել և ուղղորդել երիտասարդ և տաղանդավոր խաղացողների:
Նշվում է, որ գերմանական ակումբը պատրաստ էր իրադարձությունների այս զարգացմանը դեռևս նախորդ մրցաշրջանի վերջում, երբ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո իսպանացին հրաժարվեց գլխավորել «Լիվերպուլը»: