Լիոնել Մեսսին խոսել է ՄԼՍ-ում իր հարմարվելու մասին:
«Ես փոխել եմ իմ խաղաոճը՝ ըստ պահի, իրավիճակի և տարիքիս։ Կամաց-կամաց հարմարվում եմ ամեն ինչին։
Ես սկսեցի վերանայել ինքս ինձ և հարմարվել ինձ համար նոր լիգային: Ամենասկզբից ինձ շատ հարմարավետ էի զգում»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում ասել է Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը։