Սպորտ

Ֆոնսեկան երեք խաղ ունի չհեռացվելու համար. Calciomercato

Պաուլու Ֆոնսեկան երեք հանդիպում ունի «Միլանի» մրցաշարային դրությունը շտկելու համար:

Մարզիչը չունի ուժեղ աջակցություն «ռոսոներիների» ղեկավարության կողմից, պորտուգալացու ապագան մեծապես կախված է երեք խաղից, որոնք տեղի կունենան մինչև նոյեմբերյան միջազգային դադարը՝ «Մոնցայի», «Ռեալի» և «Կալյարիի» հետ, հաղորդում է Calciomercato- ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանն» արդեն տարբերակներ է դիտարկում Մաուրիցիո Սարիի, Մասիմիլիանո Ալեգրիի, Իգոր Տուդորի և Էդին Թերզիչի հետ, ընդ որում՝ մարզիչներից ոչ մեկը թիվ մեկ թեկնածուն չէ: