Սպորտ

«Ուրարտուն» ևս պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան ակումբների ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործող ղեկավարության հրաժարականը։

Երկար ժամանակ է «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում Հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։

Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ․ Անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն և սա նրանց թույլ տված սխալների կեսն է։

Հասկանալով իրավիճակի քննադատականությունը «Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը։