Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցել է «Լեսթերի» դեմ։ Էրիկ տեն Հագի հեռանալուց հետո սա մանկունիացիների առաջին հանդիպումն է եղել Ռուդ վան Նիստելռոյի գլխավորությամբ։
Առաջ անցնելով նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակի է հասել՝ 5-2։
«Յունայթեդի» կազմում դուբլի հեղինակ են դարձել Կազեմիրոն և Բրունո Ֆերնանդեշը, մեկ գնդակ էլ հեղինակել է Գարնաչոն։ «Լեսթերի» կազմում գոլ են խփել Բիլալ Էլ Հանուսը և Քոնոր Քոուդին։