Ռուբեն Ամորիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին կարող է հայտարարվել այսօր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիսաբոնյան ակումբը հաստատել է Ամորիմի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում. մանկունիացիները 10 միլիոն եվրո փոխհատուցում կվճարեն մարզչի համար:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, պորտուգալացին կարող է այսօր հայտարարել «Յունայթեդի» հետ լիարժեք համաձայնության մասին: Ընդ որում, սպասվում է, որ Ամորիմը ևս երեք խաղ կանցկացնի «Սպորտինգի» գլխավորությամբ և նոր թիմին կմիանա հավաքականների հանդիպումների դադարի ժամանակ:
Պորտուգալիայում հայտնել են, որ մարզչի և անգլիական ակումբի միջև պայմանագիրը գործելու է «2,5+1» տարի սխեմայով: