Սպորտ

«Մենք ունենք 13 հասանելի խաղացող». Գվարդիոլան դժգոհել է

Պեպ Գվարդիոլան դժգոհել է, որ իր օրոք առաջին անգամ «Ման. Սիթին» այդքան շատ վնասվածքներ ունի:

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Տոտտենհեմը» երեկ տանը 2:1 հաշվով հաղթեց «քաղաքայիններին»:

«Մանչեսթեր Սիթիի» կազմում երկրորդ խաղակեսում վնասվածք է ստացել կիսապաշտպան Սավիո Մորեյրան, բրազիլացուն խաղադաշտից հեռացրել են պատգարակով. նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 19-ամյա Ջեյքոբ Ռայթը: Բացի այդ, մեկնարկային կազմում հայտավորված պաշտպան Մանուել Ականջին չի մասնակցել հանդիպմանը, նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ռուբեն Դիաշը:

«Մենք իրական խնդիրներ ունենք, քանի որ տղաների հետ կապված հարցեր կան․ տեսնենք, թե ինչպես են նրանք վերականգնվելու։

Այո, մենք իսկապես մեծ դժվարություններ ունենք, քանի որ այստեղ ինը տարվա ընթացքում ես երբեք չեմ ունեցել այս իրավիճակը՝ բազմաթիվ վնասվածքներ: Այս իրավիճակում խաղացողները նույնիսկ ավելի շատ են դուրս գալիս առաջին պլան, քան երբևէ:

Այս շաբաթ մենք վերականգնման քիչ ժամանակ ունենք: Մենք ունենք 13 հասանելի մեկնարկային խաղացող:

Միգուցե ինչ-որ պահի նորից բոլորս միասին լինենք: Թիմի տղաները օրը 24 ժամ պայքարում են մեզ միանալու համար։ Ես դա չեմ մոռանա», - ասել է Գվարդիոլան։

Կատալոնացին նաև կատակել է. «Հինգշաբթի օրը մարզմանը կլինեն Հոլանդը և երկու դարպասապահ։ Մենք ուրիշ ոչ մեկը չունենք»։