Մարիո Բալոտելին վերադարձել է Ա սերիա: Այժմ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողն արդեն 34 տարեկան է, սակայն դեռ չի կորցրել բարձր մակարդակով խաղալու մոտիվացիան:
Բալոտելին տրանսֆերային պատուհանից դուրս պայմանագիր է կնքել «Ջենոայի» հետ, քանի որ հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում է: Մարիոն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Աստղային նորեկը պատրաստվում է օգնել «Ջենոային»՝ բարձրանալ աղյուսակի ստորին հատվածից։ Ալբերտո Ջիլարդինոյի թիմը զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը, 9 տուրերում տանելով ընդամենը մեկ հաղթանակ: