ՀՖՖ-ից հայտնում են, որ Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հոկտեմբերի 28-ին կայացած 13-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում և դրանից հետո «Արարատ-Արմենիա» և «Նոա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլային սուբյեկտների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ:
Այս կապակցությամբ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն հոկտեմբերի 29-ին կայացած նիստում հարուցել է կարգապահական վարույթներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Նոա» (0-1) հանդիպման վերջնամասում կողմերի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել և հանդիպումից հետո «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ մրցակցի երկրորդ մարզիչն իրեն հարվածել է։
Հատկանշական է, որ ակումբները փոխադարձ հայտարարություններ են տարածել՝ հույս հայտնելով, որ միջադեպը կհարթվի և ֆուտբոլում կտիրի հարգանքի և համերաշխության մթնոլորտ։