«Վալենսիայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կարող է հետաձգվել. Relevo
Իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի «Վալենսիայի» և Մադրիդի «Ռեալի» միջև խաղը կարող է հետաձգվել ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վալենսիա նահանգում այս պահին տասնյակ մարդիկ են զոհվել երկրին պատուհասած փոթորկի պատճառով: Տեղի իշխանությունները սուգ են հայտարարել, ինչի կապակցությամբ շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին կայանալիք «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է հետաձգվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի արքայական ֆուտբոլային ֆեդերացիան փոթորկի պատճառով հետաձգել է Իսպանիայի գավաթի առաջին փուլի երկու խաղերը՝ «Վալենսիայի» և «Պարլա Էսկուելայի», ինչպես նաև «Լևանտեի» և «Պոնտևեդրայի» միջև: Այդ հանդիպումները պետք է կայանային այսօր։