Իտալական Ա սերիայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցել է «Միլանի» դեմ։ Կոնտեի թիմը վստահ խաղով հաղթել է 2-0 հաշվով։
Հանդիպման մեկնարկում նախ աչքի է ընկել Ռոմելու Լուկակուն, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Կվարացխելիան։
«Նապոլին» բոլոր մրցաշարերում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը և 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռոսոներիները» ունեն 14 միավոր և 8-րդ տեղում են։
Նշենք, որ վրացի վինգերը «Նապոլիում» անցկացրել է իր հոբելյանական՝ 100-րդ հանդիպումը։