ՈւԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» գործողություններին:
Մադրիդյան ակումբի վինգեր Վինիսիուսը չի ստացել «Ոսկե գնդակը»՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը քվեարկության արդյունքում: Մրցանակը նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին:
«Ռեալի» պատվիրակությունը չի մասնակցել պարգևատրման արարողությանը: Ոչ պաշտոնական հաղորդագրության մեջ ակումբը ենթադրել է, որ մրցանակը Վինիսիուսին չհանձնելու որոշման հետևում կարող է կանգնած լինել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
«Եթե նրանք նման բան են հայտարարում, դա նրանց մասին ամեն ինչ ասում է։ Եվ դա արժանի չէ մեր կողմից հետագա մեկնաբանությունների», - ՈւԵՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը մեջբերել է Relevo-ն։