Սպորտ

France Football-ի վարկածով լավագույնները

Երեկոյան Փարիզ «Շատլե» թատրոնում տեղի է ունեցել France Football-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին արժանացել Է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին՝ «Ոսկե գնդակ-2024»- ին:

Radar Armenia-ն ներկայացնում է France Football-ի վարկածով լավագույններին։

  • «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը դարձել է «Կոպա տրոֆի»-ի հաղթող, որը շնորհվում է 21 տարեկանից ոչ բարձր աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:
  • «Աստոն Վիլլայից» Էմիլիանո Մարտինեսը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Լև Յաշինի անվան՝ լավագույն դարպասապահի մրցանակին:
  • «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ստացել է լավագույն մարզչի մրցանակը:
  • «Ռեալը» ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ակումբ։
  • Հարի Քեյնը և Կիլիան Մբապեն ստացել են Գերդ Մյուլլերի անվան՝ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը: «Բավարիայի» և «Ռեալի» հարձակվողները խփել են 52-ական գոլ:
  • «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է կանանց «Ոսկե գնդակը»:
  • Կվադրուպլի հեղինակ դարձած «Բարսելոնան» ճանաչվել է կանանց լավագույն ակումբ:
  • «Տիգրեսի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենի Հերմոսոն Սոկրատեսի մրցանակ է ստացել արտաֆուտբոլային գործունեության համար:

Նշենք, որ մրցանակները շնորհվում են ոչ թե օրացուցային տարվա, այլ՝ սեզոնի (2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը) արդյունքներով։