Ռոդրին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը ստացել է 2024 թվականի «Ոսկե գնդակը»:
28-ամյա իսպանացի կիսապաշտպանը 2023/24 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում հաղթել է Անգլիայի առաջնությունում, Աշխարհի ակումբային առաջնությունում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, իսկ Իսպանիայի հավաքականի հետ դարձել Է Եվրոպայի չեմպիոն: Բացի այդ, Ռոդրիգոն ճանաչվել է Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ:
Ռոդրիգոն դարձավ պատմության մեջ երրորդ իսպանացի ֆուտբոլիստը, ով ստացել է «Ոսկե գնդակը»:
Նրանից առաջ իսպանացիների շրջանում «Ոսկե գնդակը» նվաճել էր Ալֆրեդո Դի Ստեֆանոն» «Ռեալում»՝ 1957 և 1959 թվականներին, ինչպես նաև Լուիս Սուարես Միրամոնտեսը «Բարսելոնայում»՝ 1960 թվականին։
Այսպիսով, սա պատմության մեջ 4-րդ անգամն է, երբ France Football-ի կողմից աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասնում իսպանացի ֆուտբոլիստին:
Նշենք, որ Ալֆրեդո Դի Ստեֆանոն ծնվել է Բուենոս Այրեսում և կարիերայի ընթացքում հանդես է եկել Արգենտինայի, Կոլումբիայի հավաքականներում (կոլումբիացիների կազմում նա խաղացել է միայն ընկերական խաղերում, քանի որ ֆեդերացիան հեռացվել է ՖԻՖԱ-ից) և Իսպանիայի հավաքականներում՝ ստանալով Իսպանիայի քաղաքացիություն 1956 թվականին: