Ռոդրին նվաճած «Ոսկե գնդակը» նվիրել է իսպանական ֆուտբոլին և կիսապաշտպաններին:
«Այսօրվա հաղթանակը ոչ թե ինձ, այլ իսպանական ֆուտբոլի համար է։ Այնքան ֆուտբոլիստներ էին արժանի այս մրցանակին, բայց չհաղթեցին՝ Ինյեստան, Չավին, Իկերը [Կասիլյասը], Բուսկետսը և շատ ուրիշներ։
Սա իսպանական ֆուտբոլի և կիսապաշտպանների համար է: Այսօր շատ ընկերներ ինձ գրեցին և ասացին, որ ֆուտբոլը հաղթեց, քանի որ այդքան կիսապաշտպաններ են կարևորվել։ Նրանք հանգիստ աշխատում են և այսօր հայտնվեցին լույսի ներքո»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպանը։