Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի խաղը «Էլ Կլասիկոյում» Ֆլորենտինո Պերեսին դրդել է մտածել նոր դարպասապահ գնելու մասին: Այս մասին հայտնում է Realmadridexclusivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» կարող է Լյուկ Շևալյեին գնել «Լիլից»: Չնայած Լունինի հետ պայմանագրի երկարաձգմանը՝ ակումբում չեն բացառում նրա հեռանալը։ Հաշվի առնելով Տիբո Կուրտուայի վնասվածքը՝ Շևալյեն կարող է դառնալ «սերուցքայինների» հիմնական կազմում տեղ զբաղեցնելու հավանական թեկնածու:
Այս մրցաշրջանում Լյուկ Շևալյեն անցկացրել է 16 հանդիպում, որոնցում բաց է թողել 15 գնդակ և ևս 7 հանդիպում անցկացրել չոր հաշվով: