Էրիկ տեն Հագը լքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի աշխատանքը։
Այս մասին ակումբը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով հոլանդացի մարզչին նվաճած տիտղոսների համար։
Էրիկը նշանակվել էր 2022թ․ ապրիլին և ակումբի հետ երկու գավաթ նվաճել՝ Կարաբաոյի գավաթը և 2024թ․ Անգլիայի գավաթը։
«Մենք շնորհակալ ենք Էրիկին այն ամենի համար, ինչ նա արել է մեզ հետ աշխատելու ընթացքում և մաղթում ենք նրան ամենայն բարիք ապագայում:
Ռուդ վան Նիստելռոյը թիմը կգլխավորի որպես ժամանակավոր գլխավոր մարզիչ՝ ներկայիս մարզչական թիմի աջակցությամբ, մինչև մշտական գլխավոր մարզչի նշանակումը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։