Լամին Յամալը դարձավ կլասիկոյի ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ «Բարսելոնայի» եզրային հարձակվողը Մադրիդի «Ռեալի» դարպասը գրավել է 17 տարեկան 105 օրականում։
Նախկինում ռեկորդը պատկանում էր Անսու Ֆաթիին, ով կլասիկոյում գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 359 օրականում։
Հիշեցնենք՝ Լա Լիգայի 11-րդ տուրի հանդիպումն ավարտվեց Բարսելոնայի հաղթանակով 4։0 հաշվով։